Ածխածնային ոտնահետքի (ազդեցության) որոշում/Carbon footprint Quiz

Թեստ

Շրջանակի մեջ վերցրեք Ձեզ  համար  լավագույն պատասխանները, որոնց արդյունքում կուտակված միավորը կբացահայտի այն ազդեցությունը, որ Ձեր ընտանիքը թողնում է կլիմայի/բնության վրա՝ ածխաթթու ջերմոցային գազի արտանետման չափման միջոցով։  Հարցերի պատասխանները գիտեք միայն Դուք, իսկ արդյունքը կբացահայտի, թե ինչ պետք է անել կամ չանել՝ կլիմայի վրա ազդեցության հետևանքը մեղմացնելու համար։

1 Ինչպես ե՞ք հասնում աշխատանքի վայր

ա/ քայլում եք կամ հեծանիվ եք վարում

բ/ մոտոցիկլ եք վարում

գ/ մեքենայով 3

դ/ երթուղային տաքսիով կամ ավտոբուսով

2 Ի՞նչ մեքենա են վարում Ձեր ընտանիքի անդամները կամ դուք

ա/ մեքենա չունեն

բ/ մոտոցիկլ

գ/  ավտոմեքենա 3

դ/ ամենագնաց, ֆուրգոն կամ բեռնատար

3 Դուք կամ Ձեր ընտանիքի անդամները ի՞նչ հաճախականությամբ են ճամփորդում ինքնաթիռով

ա/ ամիսը մեկ անգամից քիչ

բ/ ամիսը մեկ անգամ 2

գ/ շաբաթը մեկ անգամ

դ/ շաբաթական երկու կամ ավել անգամներ

4  Ի՞նչ հաճախականությամբ է Ձեր ընտանիքը սնվում կամ պատվիրում կերակուր հասարակական սննդի կետերից

ա/ Երբեք

բ/ Ամիսը մեկ անգամ

գ/ Շաբաթը մեկ անգամ

դ/ Շաբաթը մեկ կամ երկու անգամ 4

5 Ի՞նչպիսի սնունդ է գերադասում Ձեր ընտանիքը

ա/ Տնական /տանը  աճեցված 1

բ/ Գնված սնունդը և տնականը միասին

գ/ Միայն գնված

6 Ի՞նչ քանակությանբ  գազավորված ըմպելիքներ եք խմում

ա/ ոչ մի

բ/ մեկ շիշ օրական 2

գ/ 2 շիշ օրական

դ/ 3 կամ ավել շիշ օրական

7Ի՞նչ հաճախականությամբ են Ձեր ընտանիքում լվացք անում

ա/ ամիսը մեկ անգամ

բ/ ամիսը երկու անգամ

գ/ շաբաթական մեկ անգամ

դ/ շաբաթական երկու կամ ավելի անգամներ 4

8 Արդյո՞ք ստանում եք լրագրեր կամ ամսագրեր Ձեր տանը

ա/ ոչ 1  բ/ այո

9 Արդյո՞ք միացնում եք տան լույսերը, եթե դրա կարիքը չկա

ա/ ոչ 1  բ/ այո

10 Արդյո՞ք միացնում եք համակարգիչը, տեսախաղի սարքը կամ այլ էլեկտրական սարքավորումներ, եթե դրանք չեք գործածում տվյալ պահին

ա/ ոչ 1  բ/ այո

11 Ի՞նչ տեսակի վառելիք եք օգտագործում Ձեր տունը ջեռուցելու համար

ա/ փայտ

բ/ էլեկտրականություն 2

գ/ գազ

դ/ հեղուկ գազ

12 Ձեր ընտանիքը օգտվու՞մ է հետևյալ սարքերից / մեքենաներից

ա/ հեռուստացույց, 1

բ/ բջջային հեռախոս 1

գ/ DVD նվագարկիչ,

դ/ համակարգիչ, 1

ե/ լվացքի մեքենա, 1

զ/ սպասք լվանալու մեքենա,

է/ սառնարան, 1

ը/  մոտոցիկլ, ամենագնաց,

թ/ մոտորային նավակ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *