1.Բ շարքից գտի′ր Ա շարքի դարձվածքների  հոմանիշ բացատրությունը.

Ա. ոտ ու ձեռից ընկնել-ծերանալ

ուղտի ականջում քնած-դինջ

լուն ուղտ դարձնել-փոքր մի բան ուռճացնել

կրիայի քայլերով-դանդաղ

անկողին ընկնել-հիվանդանալ

գլուխ գլխի տալ-միասին մտածել

խելքի ծով-խելացի

Բ. միասին մտածել, ծերանալ, դինջ,  փոքր մի բան ուռճացնել, խելացի,  դանդաղ,  հիվանդանալ:

2.Գտի′ր հոմանիշները.

Շիշ-սրվակ

սայր-շեղբ

շիրիմաքար-տապան

շեմք-սեմ

նյարդ-ջիղ

3. Կազմի′ր նախադասություններ տրված համանուններով.

Խնամի, ներկեր,  աղաց,  ավելի:

4.Բառակապակցությունները դարձրու′ բարդ բառեր.

Դառը համ ունեցող- դառնահամ

ալիքներով ծփացող- ալեծուփ

ինքն իրեն մոռացած- ինքնամոռաց

մտքերի մեջ մոլորված- մտամոլոր

ոսկուց ձուլված- ոսկեձույլ

կյանքը սիրող- կենսասեր

5. Նախադասության մեջ տեղադրի′ր տրված բառերը՝ համապատասխան փոփոխություններ  անելով:

Գերանը  վաղուց  էր տեղաշարժել ՝  դեռ  անցյալ գարնանը հաճախադեպ  տեղատարափ անձրևներիի  ժամանակ,  գուցե և  ավելի առաջ, բայց  պապը նոր միայն նկատեց:

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

Այդ հոգեհարազատ,  փոքր-ինչ  մոռացված   մեղեդին  թախիծով  պարուրեց  զինվորականին  ՝  դաժան  մարտին կարծրացած  հոգին և  տխրեցրեց  նրան:

(տխրել,  մոռանալ,  զինվորական, մարտ

(անձրև, նկատել, գարուն, տեղաշարժել)

Այդ հոգեհարազատ,  փոքր-ինչ    ……    մեղեդին  թախիծով  պարուրեց  ……   ՝  դաժան   …..   կարծրացած  հոգին և   ……..   նրան:

(տխրել,  մոռանալ,  զինվորական, մարտ)

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *