Սոլֆեջիոյի մասին

Սոլֆեջիոն ընդհանուր երաժշտագիտության կարևոր գործնական բնագավառն է, որ հասկացություն է տալիս երաժշտական կարևորագույն արտահայտչամիջոցների, տարրերի մասին, նաև ներառում է երաժշտական գրագիտության անհրաժեշտ տեղեկություններ և գործնական հմտություններ (թերթից ընթերցում, լսողական ընկալում):

 

1.Նոտա
Նոտաները յոթն են՝

Դո
Ռե
Մի
Ֆա
Սոլ
Լյա
Սի

Ձայնագրման ձևը և նոտան նոտայի տախտակի վրա
Նոտաների անունները 11-րդ դարում գործածության մեջ է մտցրել եկեղեցական Գվիդո դ’Արեցցոն` վերցնելով Հովհաննես Մկրտչին ուղղված աղոթքի առաջին վանկերը։ Աղոթքը վերաբերում է ձայնին, հայերեն թարգմանությամբ՝ «Տո´ւր մեզ մաքուր շուրթեր, Սո´ւրբ Հովհաննես, որպեսզի կարողանանք մեր ձայնի ամբողջ ուժգնությամբ վկայել քո կատարած հրաշքների մասին»։

Նախքան նոտաների երմունծումը եվրոպական երաժշտության մեջ օգտագործվում էին հատուկ նշաններ։ Ժամանակակից նոտագրությունը սկիզբ առավ 11-րդ դարի սկզբին Գվիդո դ’Արեցցոյի աշխատանքներից, ով նոտաները գրառում էր չորս տողերի վրա։ Հետագայում համակարգը շարունակեց կատարելագործվել (ավելացվեց հինգերորդ գիծը, փոխվեց նոտաների տեսքը, բանալիները և այլն)։ Ներկայիս տեսքով այն գոյություն ունի 17-րդ դարից։ Շուրջ 1700 թվականին գերմանացի գիտնական և երաժիշտ Անդրեաս Վերկմեյստերն առաջարկեց տասներկու տոն ունեցող լոգարիթմապես հավասարաչափ երաժշտական սանդղակ և ստեղծեց դրան համապատասխան լարված դաշնամուր։

Այս համակարգի սկզբնավորման ժամանակ կարողանում էին գրառել միայն ձայների բարձրությունը, բայց ոչ ռիթմը։ Վաղ մենզուրալ (13-րդ դար), «սև» մենզուրալ (14-րդ դար) և «սպիտակ» մենզուրալ (15-րդ, 16-րդ դդ.) նոտագրության ժամանակաշրջաններում հիմնականում զարգանում էր երաժշտության գրառման հենց այս բաղադրիչը։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *