Օզոնային շերտ

Օզոն (O3) մոլեկուլ է, որը կազմված է թթվածնի երեք ատոմներից։ Այն ձևավորվում է, երբ թթվածնի մոլեկուլները բավականաչափ գրգռվում են, որպեսզի տրոհվեն ատոմային թթվածնի երկու տարբեր էներգիայի մակարդակների, և տարբեր ատոմների բախումն է օզոնի առաջացման պատճառը: Այն թթվածնի ալոտրոպ է, այսինքն՝ թթվածնի ատոմների վերադասավորման արդյունք է, երբ մոլեկուլները լիցքաթափվում են։ Հետեւաբար, դա թթվածնի ամենաակտիվ ձեւն է:

Օզոնի շերտի քայքայման հետևանքները

Անհրաժեշտ ուլտրամանուշակագույն ճառագայթների մի մասը, տեսանելի ինֆրակարմիր ճառագայթները ազատ անցնում են օզոնի շերտով և հասնում մինչև մեր մոլորակի մակերևույթ, ինչն անհրաժեշտ է կյանքի գոյության բոլոր ձևերի համար: Միաժամանակ օզոնային շերտը արդյունավետ կլանում է բոլոր կենդանի օրգանիզմների համար մահացու իոնացնող, ռենտգենյան և ուլտրամանուշակագույն ճառագայթների կարճալիք մասը` թույլ չտալով, որ դրանք հասնեն երկրի մակերևույթ:

Օզոնի շերտի հաստության նվազումը կվտանգի բոլոր կենդանի օրգանիզմների, այդ թվում նաև` մարդու կյանքը: Հաստատված է, որ օզոնային շերտի հաստության փոքրացման հետ մեծանում է մաշկի քաղցկեղով և կատարակտով հիվանդ մարդկանց թիվը:
Բացի վերը նշված բացասական հետևանքներից օզոնի շերտի քայքայումը կբերի ջերմոցային էֆեկտի ուժեղացման, գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվության նվազման և հողերի քայքայման:
Միաժամանակ անհրաժեշտ է նշել, որ մթնոլորտի ստորին շերտում օզոնը հանդես է գալիս որպես շատ վտանգավոր աղտոտիչ: Այն առաջացնում է բույսերի քլորոֆիլների քայքայում, իսկ մարդկանց մոտ դժվարացնում է շնչառությունը և վնասում աչքերը: Օզոնային շերտի քայքայման պատճառները:Ներքնոլորտի շերտում օզոնի կուտակումը չի բերում դրա քանակի ավելացման օզոնային շերտում, քանի որ ներքնոլորտի ու վերնոլորտի միջև գազափոխանակություն տեղի չի ունենում: Հետևաբար, անհրաժեշտ է պայքարել ստորին շերտում օզոնով օդի աղտոտման դեմ:

Հայաստանը լեռնային երկիր է և նրա տարածքի զգալի մասը գտնվում է բնական բարձր ուլտրամանուշակագույն ճառագայթման պայմաններում։ Այս առումով օզոնային շերտի փոփոխությունները առանձնահատուկ նշանակություն ունեն Հայաստանի բնակչության, բուսական և կենդանական աշխարհի համար։
Հայաստանում 1993 թ.-ից առ այսօր, օզոնի պարբերական չափումներ են կատարվել Երևանում, Սևանա լճի տարածքում և Արագած լեռան լանջին։ Ստացված տվյալները օգտագործվում են առողջապահության ոլորտում, ինչպես նաև նեղ մասնագիտական ուսումնասիրությունների համար, օրինակ՝ կլիմատոլոգիայի բնագավառում։ 1999 թ. ապրիլի 28-ին ՀՀ-ն վավերացրել է Վիեննայի միջազգային պայմանագիրը և Մոնրեալի արձանագրությունը։
Այնուհետև 2001 թ. ընթացքում միջազգային կազմակերպությունների փորձագետների օգնությամբ ՀՀ բնապահպանության նախարարությունում մշակվել է «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինման» ազգային ծրագիր։ Այդ ծրագրով նախատեսված է օրենսդրության կատարելագործում և ուսուցողական միջոցառումների իրականացում, օզոնային շերտը քայքայող նյութեր օգտագործող կազմակերպություններում նոր տեխնոլոգիաների ներդնում, ինչպես նաև բնակչության իրազեկության բարձրացմանն ուղղված միջոցառումներ։ Սահմանված կարգով ծրագիր ներկայացվել է վերոհիշյալ հիմնադրամին ֆինանսավորման համար։ Այն հավանության է արժանացել հիմնադրամի խորհրդի կողմից, և մոտ ապագայում կսկսվի ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացումը։ 2005 թվականին ՀՀ բնապահպանության նախարարությունում հիմնադրվել է Օզոնի ազգային կենտրոնը, որի շրջանակներում իրականացվում են օզոնային շերտը քայքայող նյութերի փուլային փոխարինման ծրագրերը։ Սեպտեմբերի 16-ը ՄԱԿ-ի կողմից ընդունված է որպես օզոնային շերտի պահպանության միջազգային օր։

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *